Այնքան հեշտ է մարդկանց մեջ խուճապ ու տագնապ տարածել, վատատեսական մտքեր ասել ու ինքնահաստատվել կամ այդկերպ ամեն ինչից տեղյակ մարդու տպավորություն ստեղծել։
Երբ ասում ենք, որ Սահմանադրությունը պետք է Անկախության հռչակագրի վրա հիմնված լիներ, այլապես ապօրինի է, ոչ թե Հռչակագիրն ենք քննադատում կամ մերժում, այլ՝ Սահմանադրությունը։
Լսում կամ կարդում եմ որևէ մասնագետի հարցազրույց․ Լավ թե վատ, մարդը պատասխանում, մեկնաբանում է երկրի առաջ ծառացած կարևոր հարցերի շուրջ իր տեսակետը, փորձում հիմնավորել, համաշխարհային պատմությունից օրինակներ բերել․․․
Հանրային և լրատվական տարբեր հարթակներում այսօր շատ է քննարկվում ԱԱԾ և ՊՆ կազմից արտաքին հետախուզության ստորաբաժանումները դուրսբերելու և առանձին ծառայություն ձևավորելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, փորձում են վեր հանել դրական, բացասական կողմերը։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։